Աղաջանյան Քրիստինա Վլադիմիրի

ՄասնագիտությունԲժիշկ-լաբորանտ

ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Աղաջանյան Քրիստինա Վլադիմիրի

Մասնագիտական գործունեություն
2013թ.-ից աշխատում է «Ցիտո» բժշկական կենտրոնում:

2015-2017թթ․ աշխատել է «Սանուս Վիտա» բժշկական կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ:

2013-2015թթ․ ընթացքում եղել է «Մեդէքսպերս» բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ:

2009-2011թթ. աշխատել է «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում:

2003-2009թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի՝ Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի բժշկակենսաբանական բաժնի էնդոկրին, ինֆեկցիոն և ուռուցքաբանական հիվանդությունների իմունային ախտորոշման բաժանմունքի գիտաշխատող:

1996-2003թթ. եղել է ՌԴ հանքափորների առողջության պաշտպանության գիտակլինիկական կենտրոնի կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիայի գիտաշխատող:

1994-1996թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի երկրաքիմիական հետազոտությունների բաժնում որպես քիմիկոս-վերլուծաբան:

Կրթություն
1992թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով քիմիկոսի որակավորում «էլեկտրաքիմիա» մասնագիտացմամբ:

1998թ. ավարտել է Նովոկուզնեցկի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտը՝ ստանալով՝ բժիշկ-լաբորանտի որակավորում «կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտացմամբ:

2003թ. անցել է Նովոկուզնեցկի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում որակավորման բարձրացման «Կլինիկական ախտորոշման ակտուալ խնդիրները» դասընթացը:

2007թ. անցել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում որակավորման բարձրացման «Արյան մակարդման հիվանդությունների կլինիկական լաբորատոր ախտորոշում» դասընթացը:

2012թ. է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում որակավորման բարձրացման «Ընդհանուր կլինիկական լաբորատոր ախտորոշում» դասընթացը:

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

[email protected]

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա